Նիգերիայում 6 մարդ է զոհվել եկեղեցու վրա հարձակման արդյունքում
Աշխարհ
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Գոմբե (Gombe) քաղաքում, քրիստոնեական եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 10 մարդ:
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ զինյալները երեկոյան պատարագի ժամանակ ներխուժել են եկեղեցի և կրակել մարդկանց վրա: Տեղի ոստիկանությունը դեպքի վերաբերյալ առայժմ հրաժարվում է որևէ բան հաղորդել՝ հայտարարելով, որ քննություն է տարվում: Առայժմ ոչ մի խմբավորում հարձակման պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:
Ի դեպ, 2012թ. հունվարի 1-ին «Բոկո Հարամ» կազմակերպության անունից վերջնագիր է ներկայացվել, որի համաձայն՝ բոլոր քրիստոնյաները 3-օրյա ժամկետում պետք է հեռանան Նիգերիայի հյուսիսից, որտեղ մեծամասամբ բնակվում են մուսուլմաններ։ Նիգերիայի ոստիկանության պետը դիմել է երկրի քաղաքացիներին խուճապի չմատնվել և արհամարհել վերջնագիրը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ