Լավրով. Տիմոշենկոյի դեմ հարուցված երկրորդ քրեական գործը գազի ներկրման հետ կապ չունի
Ռուսաստան
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված երկրորդ քրեական գործը կապված է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը ուկրաինական մասնավոր ընկերության կողմից գոյացած մեծ պարտքերի պատճառով՝ այլ ոչ թե միջպետական հարաբերությունների, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հաղորդում է РИАНОВОСТИ–ն։ Ավելի վաղ, Տիմոշենկոյի առաջին գործով Լավրովը հայտարարել էր, որ այն քաղաքականացված է, քանի ռուսական գազի հետ կապված պայամանագրերը իրավական առումով դատարանի կողմից չի վիճարկվել։
Հիշեցնենք, որ ֆոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Տիմոշենկոյի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-ին, նախկին վարչապետը դատապարտվել էր յոթ տարվա ազատզրկման իշխանության չարաշահելու և Ռուսաստանի հետ 2009թ. գազային պայմանագրեր ստորագրելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)