Ֆրանսիան այսօր տոնում է Ժաննա դ'Արկի 600-ամյակը
Աշխարհ
Ֆրանսիայում այսօր սկսվում են Ժաննա դ'Արկին նվիրված հիշատակի հանդիսությունները:
Ինչպես հաղորդում է Вести-ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, Ֆրանսիայի ազգային հերոսուհին, ով Հարյուրամյա պատերազմի ժամանակ անգլիական բանակին ստիպել է ապաշրջափակել ֆրանսիական Օռլեանը, ծնվել է 600 տարի առաջ՝ հունվարի 6-ին, ում ծննդյան տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Սուրբ Ժաննայի հայրենի բնակավայրի քաղաքապետարանում կբացի հուշատախտակ: Ի հիշատակ Ժաննա դ'Արկի՝ քաղաքն այժմ կոչվում է Դոմրեմի լա Պյուսել:
Այսօր նախագահը նաև հանդիպելու է Ժաննա դ'Արկի ժամանակաշրջանն ուսումնասիրող պատմաբանների ու հետազոտողների հետ: Հերոսուհուն նվիրված միջոցառումներ անցկացվելու են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ