Առաջին անգամ ենք տեսնում բարձրաստիճան հոգեւորականի, ում հետ հարաբերվելիս մեզ չենք զգում «հասարակ մահկանացուներ». Վիգեն Հակոբյան
ՔաղաքականՔաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թերեւս, սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ առաջին անգամ ենք տեսնում բարձրաստիճան հոգեւորականի, ում հետ հարաբերվելիս չենք բարդույթավորվում այն բանից, որ նա արքեպիսկոպոս է (պատկերավոր ասած՝ «եկեղեցական գեներալ»), իսկ մենք՝ «հասարակ մահկանացուներ»: Դա ավելի ցայտուն է դառնում, երբ իրական (կոչումով) գեներալը՝ Զինված ուժերի շտաբի պետը, անկարող լինելով քողարկել սեփական անզորությունը, ինքնահաստատվում է՝ կոպտելով լրագրողներին»,- գրել է քաղտեխնոլոգը: