Արտառոց դեպք՝ Երևանում․ 12-ամյա երեխան «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 12-ամյա Կ․ Ս․-ն։ Պարզել են նաև, որ մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում Շիրազի փողոցի 22 շենքի հետնամասում գտնվող այգում Կ.Ս․-ի հետ խաղի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, անծանոթ տարօրինակ վարքագիծ ունեցող չափահաս տղան կծել է նրան։