Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը
Համաշխարհային ՄամուլՀայաստանի մրցավարները կսպասարկեն Կանանց Եվրոպայի առաջնության Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը:
Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հունիսի 6-ին Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Սոֆիկ Թորոսյանը, մրցավարի օգնականներ՝ Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:
Իսկ հունիսի 4-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի «Տամելան» մարզադաշտում կկայանա Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Ֆինլանդիա-Նիդեռլանդներ հանդիպումը: Հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Քնարիկ Գրիգորյանը։