Գլոբալ պատերազմի ներուժը մեծացել է․ Տոկաև
Քաղաքական
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ երկրների խորհրդարանների պալատների խոսնակների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ աշխարհաքաղաքական առճակատման պատճառով ավելացել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները:
«Մեր հանդիպումը տեղի է ունենում միջազգային իրավիճակի աննախադեպ սրման պայմաններում։ Աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին զգալիորեն ընդլայնվել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների մասշտաբները։ Համաշխարհային կոնֆլիկտային ներուժը հասել է վտանգավոր մակարդակի»,-ասել է Տոկաևը։
Տոկաևը նշել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը․ «Բազմամյա հակամարտության միակ լուծումը «երկու պետություն երկու ժողովուրդների համար» բանաձևի հիման վրա Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծումն է»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)