ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին ոստիկանները տարել էին անհայտ ուղղությամբ․ վաղը նրա դատն է
ՔաղաքականՎաղը ՝ ժամը 11:00-ին , Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, շինծու քրեական գործի շրջանակներում տեղի կունենա ՀՀԿ ԵԿ անդամ Ավետիսյան Ժորայի դատական նիստը։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ Ժորա Ավետիսյանին անհայտ անձինք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ:
Ավելի ուշ ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ Ժորա Ավետիսյանը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել և ներկայացվում է Քննչական կոմիտե։