Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը
Հայաստան
Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։
Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնից՝ նշելով, որ երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։
Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն‚ երթևեկել ցածր արագությամբ‚ քանի որ որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան