Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ)
ՀայաստանՓաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չստորագրելու և իբրև թե 5 հազար ՀՀ դրամ տուգանքի պատճառով հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը իրենց հանձնելու «օրինական պահանջները» չկատարելու պատճառով պարեկային ծառայողները, առանց որևէ դիմադրության առնչվելուը սկզբում 2 հոգով արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, այնուհետև տեսողությունը կորցրած և դեմքի ամբողջ հատվածը վառված անձին տեսախցիկների առջև դաժանաբար ենթարկում ծեծի:
Մանրամասները՝ տեսանյութում։