Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր
Արտաքին ՔաղաքականԱպրիլին և մայիսին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկրից արտաքսել է 42 մարդու՝ Միգրացիոն օրենսդրության խախտման համար, այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը վերջին երկու ամսվա ընթացքում ձերբակալել է 42 քաղաքացու․ նրանց մի մասը երկրից հեռացել է հոժարակամորեն, մի մասն էլ՝ հարկադրաբար։
Վտարվածների թվում են Հայաստանի, Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ։ Նշվում է նաև, որ արտաքսվել են Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ, որոնք Վրաստան են ժամանել առանց օրինական հիմքերի և ներքաշված են եղել «զանազան հակահասարակական գործունեության մեջ»։