Կոնգոյի ԱԳ նախարարը Լավրովին առաջարկել է տուն կառուցել Կոնգոյում
ՌուսաստանԿոնգոյի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Կլոդ Գակոսոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է տուն կառուցել Կոնգոյի Օյո քաղաքում։ Այս միտքը նա հնչեցրել է հունիսի 4-ին իրենց համատեղ ասուլիսում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք այստեղ տեղ կգտնենք մեր ընկեր Սերգեյ Լավրովի համար»,- բացման խոսքում ասել է Գակոսոն։
Դրանից հետո Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը, որն ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի-խմբ.) պետական համալսարանը, նույն միտքը կրկնել է ռուսերեն: