Վրաստանի վարչապետը հայտնել է՝ «ինչն է կործանել Ուկրաինան»
Տնտեսություն
Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում թույլ չտան «մայդան» ու «ուկրաինացում»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ միշտ հիշեցնում են «մայդանը»։ Ես ուզում եմ հիշեցնել, թե այն ինչ բերեց Ուկրաինային: Այն ժամանակ իշխանությունը դրսից էր նշանակվել այդ երկրում։ Սակայն մենք բոլորս լավ գիտենք, թե դրանից հետո ինչ կատարվեց Ուկրաինայում։ Մինչ այդ Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ և զարգացող տնտեսությամբ երկիր էր։ Այն ժամանակ Ուկրաինայի տնտեսությունը գրեթե 200 միլիարդ դոլար էր գնահատվում։ Այսօր երկիրը ավերված է, տնտեսությունը գտնվում է ծանր, աղետալի վիճակում», - ասել է Վրաստանի ղեկավարը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ վրացական իշխանություններն ամեն ինչ կանեն Վրաստանում «մայդանն» ու «ուկրաինացումը» կանխելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան