ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ» Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել 

Հիմա էլ փաշինյանական շոուների հերթը հասավ Սփյուռքին. «Փաստ»

Հայաստան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովրդին ընդգրկող միջավայրը տարբերվում է նրանով, որ հայության մեծամասնությունն ապրում է Սփյուռքում։ Եվ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միշտ առանցքային նշանակություն են ունեցել։ Սփյուռքում ձևավորվող դիրքորոշումները, թեկուզ ոչ ամբողջական, բայց միշտ էլ որոշակի ազդեցություն ունեն Հայաստանում ձևավորվող ներքաղաքական օրակարգի վրա։ Հիշում ենք, որ 2018 թվականին, երբ Փաշինյանը ճանապարհ էր հարթում իշխանությունը վերցնելու համար, ինչ դիրքորոշում էր ձևավորվել Սփյուռքում։ Հայկական համայնքներում մեծ հավաքներ էին կազմակերպում հօգուտ Փաշինյանի՝ իրենց համերաշխությունն արտահայտելով Հայաստանում փողոց փակած ցուցարարներին։

Իսկ Սփյուռքի տարբեր բնակավայրերից սոցցանցերի օգտատերերը Փաշինյանի համար ուղղակի կուրծք էին ծեծում՝ հայհոյելով նրա հետ անհամաձայնություն արտահայտող ընդդիմադիրներին։ Ու անգամ տպավորություն էր ստեղծվում, թե Սփյուռքում անվերապահ աջակցում են Փաշինյանին, քանի որ սփյուռահայերը ևս մեծ ակնկալիքներ ունեին նրանից։ Բայց Արցախյան պատերազմից հետո իրավիճակ է փոխվել։ ՀՀ իշխանությունները կորցրել են այն աջակցությունը, որ վայելում էին Սփյուռքում։ Դե, Հայաստանի մասին խոսք չկա, ակնհայտ է, որ այսրոպեական իշխանությունների վարկանիշը հիմա գետնին է հասել։ Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը փորձում է ֆոն ստեղծել, թե ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենք շարունակում են աջակցություն վայելել Սփյուռքում։ Ինչպե՞ս: Իհարկե, մանիպուլ յացիաներով ու շոուներով: Դե, Փաշինյանը շոուների ու ֆոնի ապահովման վարպետ է, այստեղ վիճելու բան չկա:

Դրա համար էլ արդեն տևական ժամանակ իշխանությունները ջանում են Սփյուռքում այնպիսի մարդկանց գտնել, որոնք իրենց համաձայնությունը կարտահայտեն իշխանությունների առաջ քաշած դիրքորոշումների ու քաղաքական օրակարգի հետ։ Սակայն մենք ունենք տեղեկություններ, որ իշխանությունների գործադրած ջանքերն ապարդյուն են անցնում։ Առավելագույնը, որ նրանց հաջողվել է, ընդամենը մի քանի հոգու գտնելն է, որոնք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում իշխանությունների օրակարգին։ Սակայն նրանք էլ հիմնականում, մեղմ ասած, Սփյուռքում առանձնապես մեծ համբավ չունեն: Օրինակ՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Սա, ինչպես ասում են, «ուրիշ հերոսի անուն»-ի շարքից է:

Ահա, թե ինչ վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը: Անցած տարվա ամռանը ևս Փաշինյանը Սարաֆյանի հետ էր հանդիպում ունենում, որը նորից իր աջակցությունն էր հայտնում կառավարության կողմից առաջ քաշվող օրակարգին։ Դե, երևի մի անգամ աջակցություն հայտնելը քիչ է, կարելի է մի քանի ամիսը մեկ աջակցություն հայտնել ու քննադատել ընդդիմությանը։ Չի բացառվում, որ առաջիկայում մի քանի այլ սփյուռքահայերի հետ ևս Փաշինյանը հանդիպի, նրանց եթերներ տրամադրեն, նրանցից հարցազրույցներ վերցնեն՝ ցույց տալու համար, թե, տեսեք, Սփյուռքը Փաշինյանի իշխանության կողքին է։ Մյուս խնդիրն այն է, որ այսպիսի գործելակերպով Փաշինյանը ոչ միայն ձգտում է հանրային լսարանի համար պատկեր ապահովել, այլև պառակտել Սփյուռքը, քանի որ սփյուռքահայության մեծ մասն ուղղակի դեմ է Փաշինյանի «խաղաղության» օրակարգին ու միակողմանի զիջումների քաղաքականությանը։

Իսկ ինչքան Սփյուռքում տարաձայնությունները խորանան, միակամությունը բացակայի, այնքան այդ իրավիճակը Փաշինյանի իշխանության օգտին է։ Բայց սա միայն «այսբերգի» մի կողմն է: Այսպիսի քայլերով ՀՀ իշխանությունները փորձում են նաև ազդակներ ուղարկել Թուրքիային ու Ադրբեջանին, թե՝ տեսեք ինչպես եմ կատարում ձեր ցանկությունները։ Գաղտնիք չէ, որ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից պարբերաբար շեշտում են, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքի «վնասակար ազդեցությունից»։ Ու, ահա, այսպիսով Փաշինյանը թուրքական կողմին կարող է ցույց տալ, որ լավագույն կերպով կատարում է իրեն հանձնարարված առաջադրանքը, որի արդյունքում Հայաստանը ոչ միայն ազատվում է Սփյուռքի ազդեցությունից, այլև ՀՀ իշխանությունն իր կարծիքին է հակում սփյուռքահայ ներկայացուցիչներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ)
Ամենադիտված