Օդի ջերմաստիճանը կնվազի
ՀայաստանՍև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։