Խոշոր ավտովթար ԱՄՆ Տեխաս նահանգում
ԱՄՆ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում խոշոր ավտոպատահար է գրանցվել: Ըստ ''Houston Chronicle''-ի` ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով իրար են բախվել 79 ավտոմեքենա, իսկ ''The Associated Press''-ի և ''CNN''-ի հաղորդմամբ՝ իրար են բախվել 50 ավտոմեքենա: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան` հունվարի 5-ին:
Վթարի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, երեքը ծանր վիճակում հոսպիտալացվել են: Նախնական տվյալներով զոհեր չկան:
Տեխասի ավտոմայրուղում գրանցված խոշոր ավտովթարի պատճառ է հանդիսացել մառախուղը և վատ տեսանելիությունը: CNN-ի հաղորդմամբ՝ մառախուղն առաջացել է մայրուղու երկայնքով ձգվող անտառներում բռնկված հրդեհի ծխից: Այնուամենայնիվ, վարորդներից շատերն անտեսել են արագության սահմանափակման լուսացույցային ազդանշաննները:
Նման խոշոր ավտոպատաահար Տեխաս նահանգում վերջին տարիներին երբեք չի գրանցվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)