Ով է աշխարհի ամենահարուստ մարդը. Forbes
ՏնտեսությունՖրանսիացի միլիարդատեր, Louis Vuitton Moet Hennessy (LVMH) շքեղ կոնգլոմերատի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն շրջանցել է Իլոն Մասկին՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը, երբ նրա ընկերության բաժնետոմսերը եվրոպական առևտրում աճել են մոտ 1,5%-ով: Այս մասին հայտնում է Forbes-ը։
«210,1 միլիարդ դոլար կարողությամբ Առնոն առաջ է անցել Tesla-ի գործադիր տնօրենից, որի կարողությունը կազմում է 208,6 միլիարդ դոլար»,- գրում է հրատարակությունը։
Հինգշաբթի օրը Առնոյի կարողությունն աճել է 7,7 միլիարդ դոլարով, իսկ LVMH-ի բաժնետոմսերն աճել են 1,45%-ով՝ հասնելով 830 դոլարի: