Մեսսին խոսել է ԱԱ-2026-ին մասնակցելու հավանականության մասին
Տնտեսություն«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2026-ին մասնակցելու հավանականության մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Դա կախված է նրանից, թե ինչպես եմ ես ինձ զգում ֆիզիկապես։ Դեռ ժամանակ կա, այնպես որ ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո: Տարիքը նույնպես պետք է հաշվի առնել, թեև դա ընդամենը թիվ է»,- Մեսիի խոսքն է մեջբերել լրագրող Պոլլո Ալվարեսը։
Այս մրցաշրջանում 36-ամյա արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին Արգենտինայի հետ մասնակցել է հինգ աշխարհի առաջնությունների և 2022 թվականին հաղթել է մրցաշարում։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։