Ֆինանսների նախարարը չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
Համաշխարհային ՄամուլՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մակրո մոդելավորման և կանխատեսումների, պետական գնումների, ծրագրային բյուջետավորման և այլ ուղղություններով:
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել չեխական կողմի պատրաստակամությունը տեխնիկական աջացության տրամադրման տեսանկյունից, որի շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ՀՀ ՖՆ աշխատակիցների ուսուցողական այցեր Չեխիայի ֆինանսների նախարարություն: Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել էլ ավելի խորացնել գործընկերային հարաբերությունները տարբեր ոլորտներում: