Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետին ձերբակալել են պետական հեղաշրջում ծրագրավորելու համար
Թուրքիա
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ այսօր հունվարի 6-ին, ձերբակալվել է Թուրքիայի զինված ուժերի նախկին ղեկավար Իլկեր Բաշբուկը: Նրա ձերբակալության որոշումը կայացրել է Ստամբուլի դատարանը երկրի գլխավոր դատախազությունում յոթ ժամանոց հարցաքննությունից հետո: Պաշտոնաթող գեներալին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջում ծրագրավորելու և ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու և դրանք վերահսկելու համար: Նախկին զինվորականին տեղափոխել են Ստամբուլից ոչ հեռու գտնվող Սիլիվրի մեկուսարանը:
Թուրքիայի զինված ուժերի նախկին ղեկավարը պաշտոնաթող էր արվել 2010 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)