Բողոքի ցույց` ընդդեմ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի
Աշխարհ
Թուրքական ծագում ունեցող շուրջ երկու տասնյակ մարդ հունվարի 5-ի երեկոյան հավաքվել են Նյու Յորքում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի առջև` ի նշան բողոքի ընդդեմ անցած տարեվերջին Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունած 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի։
Ցույցը կազմակերպել է Երիտասարդ թուրքերի ասոցիացիան: Ցուցարարները ծածանել են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշներն ու վարկարկել` «Ամոթ Ֆրանսիային»:
Տարեվերջին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, համաձայն որի` մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է սահմանվում: Օրինագիծը այս ամսվա վերջին քվեարկության է դրվելու խորհրդարանի վերին պալատում` Սենատում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ