Կրակոցներ` Լոռու մարզում. հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով տղամարդ
ԱշխարհՀունիսի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վաչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում՝ ծայրահեղ ծանր վիճակում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Ա. Մոսինյանն է:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։