Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին
Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը քննարկել են օկուպացված Արցախում տիրող իրավիճակ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Թուրքիան վերահսկում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը»,- ասել է Էրդողանը։
Նա նաև խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ դրանք անվանելով «ցեղասպանություն» պաղեստինյան տարածքներում։
«Իսրայելն իր հանցագործություններով սպառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգությանը»,- ասել է Էրդողանը՝ համաշխարհային հանրությանը կոչ անելով «ճնշում գործադրել Իսրայելի վրա»՝ անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու համար, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան