Ելիսեյան պալատը հերքում է Մակրոնի հրաժարականի մասին լուրերը
ՀրապարակումներԵլիսեյան պալատը կտրականապես հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում, որ կարող է հրաժարական տալ, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
«Երեքշաբթի առավոտյան Ելիսեյան պալատը կտրականապես մերժել է պետության ղեկավարին հրաժարական տալու ցանկացած մտադրություն»,- հայտնում է ռադիոկայանը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Europe 1-ը հայտնել էր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում, որ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ձախողումից և աջերի հաջողությունից հետո կարող է հրաժարական տալ։
Մակրոնին մոտ գտնվող աղբյուրն ասել էր, որ նրա հրաժարականը տաբու չէ, և որ ինքը պատրաստ է զոհաբերել իր նախագահական ժամկետը։