2011-ին աշխարհում սպանվել է ավելի քան 100 լրագրող
Աշխարհ
ԶԼՄ–ների միջազգային ինստիտուտի հրապարակած տվյալներով՝ իր մասնագիտական պարտքը կատարելիս 2011թ.–ին ամբողջ աշխարհում սպանվել է 103 լրագրող, հաղորդում է vesti.ru-ն՝ հղում անելով Իտար–Տասս գործակալությանը։
Լրագրողների շրջանում մահացության այս ցուցանիշը հանդիսանում է նման ուսումնասիրությունների անցկացման պրակտիկայում երկրորդը՝ իր մեծությամբ։ Պետք է նաև նշել, որ բռնի մահացությունների աշխարհագրությունը ևս ընդլայնվել է՝ ընդգրկելով 40 երկիր։
Անցյալ տարի լրագրողների համար աշխատանքի ամենավտանգավոր գոտին եղել է Հարավային Ամերիկան, որտեղ մահացել է 36 լրագրող։ Դրան հաջորդում են Մերձավոր Արևելքը (21) և Հյուսիսային Աֆրիկան, որտեղ զոհերի հիմնական մասը գրանցվել են «Արաբական գարնան» մասսայական անկարգությունների շրջանում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ