Բացահայտվել է հանցագործության 40 դեպք
ՏնտեսությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 11-ից 12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունը ոչ պատշաճ կատարելու՝ 3-ական, խուլիգանության և խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելու՝ 2-ական, բնակարանային գողության, կողոպուտի, սառը զենք կրելու ու դատական ակտը չկատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։