Պատրաստ եմ խաղալ աջ պաշտպանի դիրքում․ Պավար
ՀրապարակումներՖրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Բենժամեն Պավարը հայտարարել է 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը պաշտպանության աջ եզրում խաղալու պատրաստակամության մասին։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
«Մարզիչը միշտ գիտեր, որ ես նախընտրում եմ խաղալ կենտրոնում։ Ֆրանսիայի հավաքականն անում է հնարավոր ամեն ինչ՝ հաղթելու համար, իսկ եթե ցանկանում են ինձ օգտագործել աջ պաշտպանի դիրքում, ես պատրաստ կլինեմ»,- Պավարի խոսքն է մեջբերել L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը նույն խմբում կխաղա Լեհաստանի, Նիդերլանդների ու Ավստրիայի հետ։