Ոստիկանությունը համաչափ է գործել, պարտավոր էր գործադրել ֆիզիկական ուժ․ ՆԳ փոխնախարար
ՀրապարակումներԱկնհայտ էր, որ հարձակում էր նախապատրաստվում երկրի օրենսդիր իշխանության վրա։ Ակնհայտ էր հավաքի մասնակիցների գործողություններից, նախկինում կատարված հայտարարություններից։ Այդ մասին Հանրայի Հ/Ը-ի եթերում ասել է Ներքին գործերի փոխնախարար Արա Ֆիդանյանը՝ խոսելով Շարժման քաղաքացիների նկատմամբ կիրառված հատուկ միջոցներից․
«Թույլ ըմբռնում է, թե ոստիկանության կիրառած ցանկացած ֆիզիկական ուժի գործադրում բռնություն է։ Ոստիկանությունը որոշ դեպքերում պարտավոր է գործադրել այդ ուժը»,- նշել է նա՝ ասելով, թե ոստիկանությունը համաչափ է գործել։