Իրար է բախվել երեք բեռնատար գնացք
ԱՄՆ
ԱՄՆ Ինդիանա նահանգում իրար է բախվել երեք բեռնատար գնացք և դուրս եկել ռելսերից: Հայտնում է Chicago Tribune-ը։
Պատահարը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 6-ին: Իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի համաձայն, բեռնատար մեկ գնացքը անհայտ պատճառով կանգ է առել, որից հետո երկրորդ գնացքը հետևից մխրճվել է նրա մեջ: Գնացքները դուրս են եկել ռելսերից և բախվել երրորդ գնացքին, որը շարժվել է հարևան մայրուղով:
Միջադեպի հետևանքով տուժել է անձնակազմի երկու անդամ. բարեբախտաբար զոհեր չկան: Նրանք հոսպիտալացվել են, վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:
Բախման արդյուքնում այրվել է էթանոլ քիմիական նյութով լցված մի քանի ցիստերն: NBC Chicago-ի տվյալներով, քիմիկատի արտահոսք տեղի չի ունեցել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)