Դեռևս վաղ է քննարկել. ՌԴ ԱՀԾ տնօրենը՝ Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների մասին
ԱդրբեջանԴեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Դեռևս վաղ է այս մասին խոսել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։
Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտում և միտված են համագործակցության կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն։