Մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիք
ՏնտեսությունՄասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիք՝ գյուղատնտեսական հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու նպատակով, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից` ի պատասխան սոցցանցերում տարածված տեսանյութի:
Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ, այդ պատճառով խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։