Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան
ԹուրքիաԿոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսը հայտնել է, որ հունիսի 16-ին անհայտ զինված անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որում գտնվել են իր ընտանիքի անդամները. ոչ ոք չի տուժել։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Հայրս, իմ վեցամյա եղբորորդու և անվտանգության երկու աշխատակիցների հետ միասին, հարձակման է ենթարկվել Տիմբա քաղաքից ոչ հեռու գտնվող Սուարես Կալի մայրուղու վրա… Նրանք չեն վնասվել, նրանց հետ ամեն ինչ կարգին է», - ասվում է փոխնախագահի հաղորդագրության մեջ։
Մարկեսը երկրի դատախազությանը խնդրել է հետաքննություն սկսել հարձակման փաստով: Փոխնախագահը մտահոգություն է հայտնել անվտանգության հետ կապված իրադրության կապակցությամբ Վալիե դել Կաուկայի դեպարտամենտում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավտոմեքենան, որով ընթանում էին փոխնախագահի ազգականները, գնդակոծվել է չորս անգամ: