Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության համար տուգանքներ կսահմանվեն
ՀասարակությունՎրաստանում սեռափոխության վիրահատությունների գովազդի և ԼԳԲՏ քարոզչության համար տուգանքներ կսահմանվեն: Մինչև երկու հազար դոլար առավելագույն տուգանքներ է նախատեսվում սահմանել մանկավարժների համար, հայտնում է «Sputnik Վրաստան» տելեգրամյան ալիքը:
Հաղորդվում է, որ Վրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը, որոնք վարչական պատասխանատվություն են սահմանում ոչ ավանդական գենդերային ինքնությունների եւ նույնասեռական հարաբերությունների քարոզչության համար՝ մինչեւ 870 դոլար տուգանքի տեսքով: Այն դեպքում, երբ նման քարոզչության լսարան կարող են դառնալ անչափահասները, իրավախախտման համար տուգանքը կարող է հասնել հազար դոլարի։