Գերմանիայում լրտեսության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Համաշխարհային ՄամուլՀունիսի 19-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում լրտեսության կասկածանքով երեք օտարերկրացի է ձերբակալվել, հաղորդում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Ձերբակալվածներից մեկը ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Արման Ս.-ն է, երկրորդը՝ Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա.-ն, երրորդը՝ Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ն, ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն։
Հունիսի 20-ին դատարանը երեքին էլ կալանքի է ուղարկել։ Ձերբակալվածները կասկածվում են արտասահմանյան հետախուզական ծառայությունում աշխատելու մեջ։ Դատախազության տվյալներով՝ նրանք եկել են Գերմանիա՝ տեղեկություններ հավաքելու Ուկրաինայից այնտեղ գտնվող անձի մասին։ Դրա համար հունիսի 19-ին նրանք եկել են՝ ուսումնասիրելու Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող սրճարանը, որտեղ պետք է գտնվեր այդ անձը։
Այլ մանրամասներ չեն նշվում։