Ռիհաննան դարձավ բացարձակ ռեկորդակիր՝ թվային ֆորմատով սկավառակների վաճառքով
ԱՄՆ
23-ամյա երգչուհի Ռիհաննան բացարձակ ռեկորդ է սահմանել՝ թվային ֆորմատով սկավառակների վաճառքով։ Հունվարի 6-ին "Nielsen Soundscan"-ի և "Billboard"-ի հրապարակած տվյալներով, Ռիհաննան վաճառել է իր ստեղծագործությունների՝ ընդհանուր հաշվարկով մոտ 47.5 մլն թվային կրկնօրինակներ։ Հատկանշական է, որ երգչուհու կարիերան սկսվել է ընդհամենը 2005–ին։
Երկրորդ տեղում է "the Black Eyed Peas" խումբը, որի արդյունքը 42.4 մլն է։ Երրորդը ռեպեր Էմինեմն է՝ 42.2 մլն արդյունքով։
Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Լեդի Գագան՝ իր 42 մլն-ով, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Թեյլոր Սվիֆթը։ Տասնյակում տեղ են զբաղեցրել նաև Քեթի Փերին, Լիլ Ուեյնը, Բեյոնսեն, Կանի Ուեսթը և Բրիթնի Սփիրսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)