Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք 

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը հայտարարել է, թե Անահիտ Մանասյանը ենթարկվում է «քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների»

Տնտեսություն

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը ծավալուն հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Անահիտ Մանասյանը, նաև ՄԻՊ աշխատակազմը ենթարկվում են «քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների»։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) լուրջ մտահոգություն է հայտնում առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (Հայաստանի ՄԻՊ), նրա ղեկավար կազմն ու աշխատակազմը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով ենթարկվում են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատում է իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում:

Հարձակումները, որոնց բախվում են Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը, ներառում են բանավոր ձևաչափով ոտնձգություններ, գենդերային և էթնիկական հիմքով ատելության խոսք, սպառնալիքներ և ինստիտուտին քաղաքացիների դիմելը և հաղորդումներ ներկայացնելը խոչընդոտելու փորձեր: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը թիրախավորված է հատկապես այն պատճառով, որ ինստիտուտը ներգրավված է խոցելի իրավիճակներում գտնվող խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործում:

Այս շարունակական ոտնձգությունները և ինստիտուտի լայն մանդատին անհարկի միջամտությունը հանգեցնում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր գործունեությունն իրականացնելու միջավայրի վատթարացման: Բացի այդ, քաղաքական գործիչների այս գործողությունները մտահոգություններ են առաջացնում ինստիտուտի աշխատակազմի և ղեկավարության անվտանգության տեսանկյունից: Ի վերջո, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ այս հարձակումները մտահոգիչ են ինչպես հանրային վստահության, այնպես էլ ՄԻՊ-ին դիմելու և հաղորդումներ ներկայացնելու տեսանկյունից, այն դեպքում, երբ այս ինստիտուտն առանցքային դեր է խաղում Հայաստանում անհատների իրավունքների պաշտպանության և խթանման գործում։

Փարիզյան սկզբունքներին լիովին համապատասխանող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ուժեղ հաստատությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հենասյուն է, որն առանցքային դեր է խաղում ազգային մակարդակում մարդու իրավունքների իրականացման հարցում: Միջազգային չափանիշներին համապատասխանող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները նաև համընդհանուր ցուցանիշ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների՝ «խաղաղություն, արդարադատություն և ուժեղ ինստիտուտներ» 16-րդ նպատակին հասնելու համար:

Եվրոպայի խորհուրդը արդյունավետ եւ անկախ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները ճանաչում է որպես մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության նկատմամբ հարգանքի հենասյուն՝ դրանց վերապահելով ռազմավարական առաջնահերթություն, ինչպես հաստատվել է պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում՝ Ռեյկյավիկի հռչակագրում։ Նմանապես, ՄԻՊ հաստատությունները Եվրոպական միության կողմից նույնպես ճանաչվում են որպես երկրում զսպումների և հակակշիռների իրականացման և իրավունքի գերակայության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ապահովելու համար հիմնական դերակատարներ։ Ավելին, ԵՄ կառույցներն ընդգծել են, որ ՄԻՊ հաստատությունների գործունեության միջավայրը սահմանափակելու փորձերը կարող են սպառնալիք ներկայացնել իրավունքի գերակայությանը:

Միջազգային չափանիշները, որոնք կիրառելի են ՄԻՊ հաստատությունների նկատմամբ, հաստատուն կերպով ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի շրջանակներում: Մասնավորապես, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով արգելվում է Պաշտպանի գործունեությանը որեւէ միջամտություն, եւ ընդգծվում է, որ Պաշտպանի՝ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին ուղղված սպառնալիքները առաջացնում են պատասխանատվություն (հոդված 10):

Համապատասխան տարածաշրջանային եւ միջազգային չափանիշներ

ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 48/134 բանաձևով, ՄԻՊ հաստատությունների համար կիրառելի չափանիշների անկյունաքարն են։ Դրանց հիման վրա՝ ՄԻՊ հաստատությունների հավատարմագրման համար պատասխանատու միջազգային մարմինը (Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման ենթահանձնաժողով (SCA)) սահմանում է պահանջների արդի բովանդակությունն ու շրջանակը՝ ապահովելու ՄԻՊ հաստատությունների անկախ և արդյունավետ գործունեությունը:

Փարիզյան սկզբունքների հիմնարար պահանջն այն է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է կարողանա գործունեություն իրականացնել՝ առանց քաղաքական միջամտության: Փարիզյան սկզբունքները պահանջում են, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություններն իրավասու լինեն կարծիք ներկայացնելու մարդու իրավունքների խախտման ցանկացած իրավիճակի վերաբերյալ, որն իրենք են որոշում հասցեավորել։ Այս համատեքստում Հավատարմագրման ենթահանձնաժողովն ընդգծել է, որ կենսական նշանակություն ունի մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների հզորացման համար երաշխիքների ապահովումը՝ նպատակաուղղված մարդու իրավունքներին վերաբերելի քննադատական վերլուծություն և մեկնաբանություններ կատարելուն, հաստատության ղեկավարության անկախությունը երաշխավորելուն և մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ հանրային վստահության խթանմանը: Սա ենթադրում է՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության աշխատակազմի և որոշումներ կայացնող մարմնի պաշտպանվածությունը պատասխանատվությունից այն գործողությունների համար, որոնք նրանք կատարել են իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։

Ավելին, Հավատարմագրման ենթահանձնաժողովն ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները պետք է իրավասու լինեն դիտարկելու և որոշելու ինստիտուտի ռազմավարական առաջնահերթությունները և գործունեությունը՝ հիմքում ունենալով բացառապես երկրում մարդու իրավունքների իր կողմից որոշված առաջնահերթությունները՝ զերծ լինելով որևէ քաղաքական միջամտությունից:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շեշտել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանը և նրա աշխատակազմը չպետք է ենթարկվեն որևէ ճնշումների կամ ահաբեկման, ներառյալ՝ քաղաքական ճնշումները, ֆիզիկական ահաբեկումը կամ ոտնձգությունը՝ իրենց մանդատի շրջանակում իրականացվող գործողությունների հետևանքով, այդ թվում՝ անհատական գործերի կամ համակարգային խախտումների մասին հաղորդումներ ներկայացնելիս։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նաև կոչ է անում պետություններին անհապաղ և հանգամանալից քննության առարկա դարձնել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անդամների կամ աշխատակիցների, ինչպես նաև նրանց հետ համագործակցող կամ համագործակցելու ցանկություն ունեցող անձանց նկատմամբ ենթադրյալ ճնշումների կամ ահաբեկումների դեպքերը, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Եվրոպայի խորհրդի շրջանակում Նախարարների Կոմիտեի վերջին 2021/1 հանձնարարականը նաև կոչ է անում ապահովել և ընդլայնել ՄԻՊ հաստատությունների համար անվտանգ և բարենպաստ միջավայր: Այն ընդգծում է, որ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները սպառնալիքներից, ճնշումներից և ահաբեկման ցանկացած այլ ձևերից պաշտպանելու և աջակցելու համար: Այն նաև շեշտում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, նրանց անդամների և աշխատակազմի, ինչպես նաև նրանց հետ համագործակցող կամ համագործակցելու ցանկություն ունեցող անձանց նկատմամբ ենթադրյալ ճնշումների կամ ահաբեկումների ցանկացած դեպք պետք է դառնա անհապաղ և բազմակողմանի քննության առարկա, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ավելին, համաձայն Եվրոպայի խորհրդի Վենետիկյան սկզբունքների՝ պետությունները պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որն ուղղված է կամ հանգեցնում է օմբուդսմանի ինստիտուտի նկատմամբ ճնշում գործադրելուն կամ վերջինիս արդյունավետ գործունեության առումով որևէ խոչընդոտ ստեղծելուն, և պետք է արդյունավետորեն պաշտպանեն հաստատությունը ցանկացած նմանատիպ սպառնալիքից:

Մենք մտահոգություն ենք հայտնում առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դեմ վերջին սպառնալիքներն ու հարձակումները հակասում են ազգային, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին: Հիմք ընդունելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ՄԻՊ հաստատությունների կարևոր դերի լայն ճանաչումը՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը չպետք է ենթարկվեն ահաբեկման, հետապնդման կամ ոտնձգության որևէ ձևի: Այնուամենայնիվ, երբ նման դեպքեր են տեղի ունենում, դրանք պետք է անհապաղ և արդյունավետ կերպով հասցեավորվեն:

Վերոնշյալի հաշվառմամբ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ինչպես ազգային, այնպես էլ ավելի լայն միջազգային իրավապաշտպան հանրության շրջանում մեծ հարգանք վայելող ինստիտուտ է: 2019 թվականին այն վերահավատարմագրվել է Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից A-կարգավիճակով՝ հաստատելով իր լիակատար համապատասխանությունը Փարիզյան սկզբունքներին: Միևնույն ժամանակ, Ենթահանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի ազգային հաստատության կողմից մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ գործադրված ջանքերը՝ չնայած այն բարդ պայմաններին, որոնցում այն ծավալում է իր գործունեությունը, ներառյալ՝ զգայուն հարցերի շուրջ հրապարակային դիրքորոշում արտահայտելով:

Սա ներառում է հաշմանդամություն ունեցող, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ինչպես նաև մտքի, խղճի և կրոնի ազատության հարցերով հաստատության աշխատանքը, որը ներկայումս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է՝ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի՝ մարդու իրավունքների առնչությամբ միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան:

Մենք կոչ ենք անում Հայաստանի պետական մարմիններին, ինչպես նաև երկրի բոլոր քաղաքական դերակատարներին՝ հավատարիմ մնալ այն միջազգային չափանիշներին, որոնք վերաբերում են ահաբեկումից, ոտնձգություններից, սպառնալիքներից, ինչպես նաև ՄԻՊ հաստատության անկախության և գործունեության արդյունավետության վրա բացասաբար ազդող ցանկացած գործողությունից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանությանը:

Սա ենթադրում է՝ հաստատության գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորում և պահպանում՝ ապահովելով, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա քննադատաբար վերլուծել և մեկնաբանել մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր խնդիրները, ինչպես նաև ապահովելով հաստատության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը: Ավելին, հիմք ընդունելով միջազգային չափանիշները՝ կոչ ենք անում պետական մարմիններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՄԻՊ հաստատության ղեկավարության անկախությունն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին
Ամենադիտված