Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք 

Պարգեւին չեն բուժում, Անդրեյին ծեծել են, Ռուստամին «դանգել են»․ «Նուբարաշեն» ՔԿՀ առօրյան

Քաղաքական

  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների իրավունքների խախտումները վերջերս ավելի հաճախակի են դարձել։ Գրեթե ամեն օր այդ հիմնարկի բնակիչները, կամ նրանց հարազատներն ու ընկերները ահազանգում են հերթական արտառոց դեպքի մասին։  Անցյալ շաբաթ դատապարտյալներից  տեղեկություն ստացանք, որ բերդի խցերից մեկում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Կալանավոր Ն –ն  դանակով հարվածել է մեկ այլ կալանավորի՝ Ռուստամ Հ-ին։ Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանում խնդրեցինք դեպքի վերաբերյալ։ ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ 

« ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանցից մեկը խցում վիճաբանության արդյունքում ինքնաշեն դանակով հարվածներ է հասցրել նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձի թևին և կողային հատվածին։ Վնասվածքներ ստացած կալանավորված անձն անմիջապես տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, վերքերը մշակելուց հետո վերադարձվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։ Նույն օրը հաղորդում է տրվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Մեր տեղեկություններով, կալանավորներից մեկը բազմիցս դիմել է «Նուբարաշենի» ղեկավարությանը, հայտնելով, որ կոնֆլիկտներ ունի խցակիցների հետ, խնդրել է տեղափոխել իրեն այլ խուց, սակայն բերդի ղեկավարությունը անտեսել է նրա խնդրանքները։  

Հունիսի 10-ին մեզ դիմեց դատապարտյալ Պարգև Պետրոսյանը, որը նույնպես պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա հոգեկան խնդիրներ ունի, նրա մոտ ախտորոշվել է դիսոցիացված (կոնվերսիոն) խանգարում, որը բնորոշվում է դյուրագրգիռությամբ,  հուզական անկայունությամբ։ Պարգևը վստահեցնում է, որ չի ստանում համապատասխան բուժում, իրեն չեն տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց։ Նա բազմիցս ինքնասպանության փորձեր է արել, որոնցից մեկով հունվարի 4-ին «ինքնասպանության փորձ» հոդվածով քրեական վարույթ է  նախաձեռնվել։ 

Պարգեւը վստահեցնում է, որ իրեն ինքնասպանության է հասցրել Չարենցավանի ոստիկանության աշխատողը՝ իրենց թաղայինը։ Նա պահանջում է, որ իր գործով անաչառ քննություն իրականացվի։  «Քննիչները ծածկադմբոց են անում։ Ստեղ վերցնում են, ընդեղ փակում են։ Չարենցավանի ոստիկանության աշխատող թաղային Ռաֆոյի հետ խնդիր եմ ունեցել։ Նա ինձ դրդել է ինքնասպանության։ Բայց քանի որ ստեղի աշխատողներն էլ են միլիցեք, նրանք էլ են միլիցա, իրենք իրար օգնում են։ Իրենց համար  մեկ ա, կալանավորը կապրի, կմեռնի»։ 

Պարգևի մյուս  պահանջը, որի համար նա հացադուլ է հայտարարել, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ. «Ես ինքնավնասումներ եմ արել, ես հոգեկան խնդիրներ ունեմ, ցավերի մեջ մեռնում եմ։ Օդս չի հերիքում։ Ստեղ կախվել եմ, ես հոգեմետներով պերեդոզներ են բռնել, ու ինձ համար շտապօգնություն չեն կանչել։ Առավոտվանից ես «գալադովկի» մեջ եմ։ Պահանջում եմ, որ ինձ տանեն հիվանդանոց։ Ես 140-160 ճնշում ունեմ, ասում են՝ նորմալ ա, դուռը վրես փակել են։ Դեղերը ինձ չեն օգնում, ես փակ պատերի մեջ խեղդվում եմ, պահանջում եմ, որ ինձ տանեն «Ցե Բե», բայց չեն տանում։ Ես գիտեմ, որ հիվանդանոցում կան մարդիկ, փողը տալիս, մնում են, իսկ ես որ փող չունեմ, բայց ինձ հասնում ա հիվանդանոցը, ինձ չեն տանում» - գանգատվում է Պարգև Պետրոսյանը։ 
Խցից խուց, կալանավայրից կալանավայր տեղափոխվելը կարծես կալանավորների գլխավոր խնդիրն է։ Այդ պահանջով օրերս հացադուլի էր նստել ազգությամբ եզդի, 25 տարեկան  Անդրեյ Խալիլյանը։ Նա եւս, ինչպես կալանավոր Ն-ն պահանջել էր «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունից իրեն այլ խուց տեղափոխել, քանի որ նա խնդիրներ ունի խցակցի հետ, սակայն բերդի ղեկավարությունն անտարբեր էր մնացել  երիտասարդի խնդրանքին։ 

Խցակիցը նվաստացրել ու ծեծի էր ենթարկել եզդի տղային։ Վերջինս հացադուլ էր հայտարարել մեկ պահանջով՝ տեղափոխել իրեն և փրկել խոշտանգումներից։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ահազանգից և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների այցելությունից հետո տղան դուրս եկավ հացադուլից և տեղափոխվեց այլ խուց։ 
 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին
Ամենադիտված