Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը
ՔաղաքականԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը:
Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ դա դրական քայլ է՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի ազատության, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և անկախ պետություն ստեղծելու:
Նշվում է, որ Հայաստանն աջակցել է տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին: