Ինչո՞ւ է Սրբազանի շարժման առաջնորդներից մեկը, Սուրեն Պետրոսյանը հանել իր ՀՀԿ-ական լինելու փաստը կենսագրությունից
ՔաղաքականԱնի Կագինյանը գրում է.
«Ինչո՞ւ է Սրբազանի շարժման առաջնորդներից մեկը, Սուրեն Պետրոսյանը հանել իր ՀՀԿ-ական լինելու փաստը կենսագրությունից։ Երբ ինքը երեկ խոսում էր նախկինների չվերադառնալու մասին, ինքն իրեն արդեն չի՞ դիտարկում նախկին.
Կասեք՝ ինչպե՞ս ես իմացա. շատ հեշտ։
Երեկ նրա տված հարցազրույցում լսեցի նրա՝ միայն ՀՀԿ-ի երիտասարդներին բնորոշ խոսելու ոճը, որը փաստորեն մատնեց նրան։
Ու վատ է, որ Սրբազանը շրջապատված է մի կողմից ՀՅԴ, մյուս կողմից ՀՀԿ-ով։ Այդպես գործը չի հաջողելու հաստատ։
Քանի կա Սերժը, Ռոբերտը, ՀՅԴ-ն՝ Նիկոլը հավերժ մնալու է իշխանության։ Որքան էլ նոր կերպարներով թաքցնեն իրենց իսկությունը, լավ իմանալով ինչու են թաքցնում։
Լրատվականներն էլ են չէ՞ լռում։
Իհարկե։
«Ազատ մամուլ է»»։