Օկուպացված Ստեփանակերտում այս պահին ապրում է երեք հազար քաղաքացի
ՔաղաքականՕկուպացված Ստեփանակերտ քաղաքում ներկայումս աշխատանքներ են տարվում մարդկանց իրենց տները վերադարձնելու և տարածաշրջանը զարգացնելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկությունը հայտնել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ Արցախի օկուպացված մայրաքաղաքաղաքում «Շրջակա միջավայրի ամրապնդման գործում կթրթության և իրավապահ միջոցառումների դերը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով, Ստեփանակերտում և հարակից շրջաններում բնակեցումը կշարունակվի մոտ ապագայում.
«Ներկայումս քաղաքում գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ: Առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37 օբյեկտ։ Համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել նոր օբյեկտներ»,- ասել է Յուսուբովը:
Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել նոր օբյեկտներ։
Նշվում է, որ նախատեսվում է օկուպացված Արցախում ընթացիկ տարում բնակեցնել 228 ընտանիքի։