FBI-ը թույլատրել է տղամարդկանց համարել «բռնության զոհեր»
ԱՄՆ
ԱՄՆ-ի դաշնային հետախուզության բյուրոն (FBI) վերջին 83 տարվա մեջ աննախադեպ քայլ է կատարել: Այժմ բռնության զոհ իրավաբանորեն կարող են համարվել ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: 1929 թվականից բռնության զոհ կարող էին համարվել միայն կանայք: Ըստ փորձագետների նոր օրենքը կարող է կտրուկ ավելացնել սեռական բռնության ենթարկվածների քանակը:
2010 թ-ին ԱՄՆ-ում 84767 նման դեպք է արձանագրվել: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ով այս հարցը բարձրացրել էր 2011 թ-ի հուլիսին, հայտարարել էր, որ «սա այն մարդկանց հաղթանակն է, որոնց իրավունքները 80 տարի շարունակ ոտնահարվել են»: Հաղորդում է ''The New York Times''-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)