«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 2 կալանավոր տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն
Գիտություն և ՄշակույթSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 կալանավորված անձի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: