Թուրքիայում հաստատվեց «Մայրենի լեզվով պաշտպանվելու» օրինագիծը
Թուրքիա
Ինչպես հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը, Թուրքիայի խորհրդարանի Արդարադատության հանձնաժողովը հաստատել է դատարաններում մայրենի լեզվով արտահայտվելու թույլտվության մասին օրինագիծը: Այն բաղկացած է 13 հոդվածից:
Օրինագծով ենթադրվում է, որ մեղադրյալները կարող են դատարաններում իրենց պաշտպանել մայրենի լեզվով, եթե, իհարկե, նրանք դրան ավելի լավ են տիրապետում, քան թուրքերենին: Այս օրինագիծն առաջիկա օրերին ուղարկվելու է խորհրդարանի լիագումար նիստի հաստատմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)