Հրանտ Դինքի մահվան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նորընտիր օմբուդսմենը
Թուրքիա
Հրանտ Դինքի եղբայրը՝ Օրհան Դինքը, հանդես է եկել Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին Նիհաթ Օմերօղլուի նշանակության վերաբերյալ խոսքով:
Հիշեցնենք, որ Նիհաթ Օմերօղլուն այն դատավորներից մեկն է, ով դատապարտել է Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:
«Մենք գիտենք, որ տարիներ առաջ թուրքական արդարադատության ընդունած որոշումը դարձավ Դինքի մահվան հրամանը: Ընդ որում, այս որոշմամբ՝ դատարանը ոչ միայն վատ դրության մեջ գցեց Թուրքիային, այլև մեր եղբորը վերցրեց մեզանից: Որպես արդյունք՝ դատական գործը հասավ ՄԻԵԴ: Եվրոպական դատարանը Դինքի հրապարակումը որակեց իբրև խոսքի ազատություն, որտեղ չկային թուրքերին նվաստացնող և վիրավորող տարրեր»,-ընդգծել է Օրհան Դինքը:
Հրանտ Դինքի եղբայրը նկատել է, որ փաստացիորեն Թուրքիայի օմբուդսմեն է ընտրվել մեկը, ով ստորագրել է Հրանտ Դինքի մահվան հրամանագիրը, հիշեցնելով, թե ինչպես տարիներ առաջ նորընտիր օմբուդսմենը մյուս 18 դատավորների հետ միասին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով սխալ որոշում էր կայացրել Հրանտ Դինքի դեմ՝ կապված վերջինիս հրապարակման հետ. գրում է թուրքական ensonhaber.com-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)