Թուրքիայում սպասում են Պուտինին
Գիտություն և Մշակույթ
Թուրքիայում պասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Այս մասին Haberturk հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Մենք սպասում ենք, որ պարոն Պուտինը կայցելի մեզ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հրավիրել էր Ռուսաստանի ղեկավարին, և խոսքը մասնավորապես նրա՝ հանրապետություն ժամանելու մասին էր։ Նախարարը հիշեցրել է, որ սկզբում ընտրություններ են եղել Ռուսաստանում, հետո՝ Թուրքիայում։ Ֆիդանը չի բացառել, որ առաջիկա օրերին ղեկավարները կվերադառնան այս հարցի քննարկմանը։
Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը՝ հունիսի 24-ին, Կրեմլը հաստատել է Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ