Դամասկոսը մնացել է առանց ինտերնետի և հեռախոսակապի
Մերձավոր Արևելք
Սիրիայում ընթանում են հեռահաղորդակցման միջոցների ամենազանգվածային անջատումները կառավարական զորքերի՝ ընդդիմության հետ զինված պայքարի մեկնարկից ի վեր։ Երկրում անջատված է ինտերնետը, Դամասկոսում և կենտրոնական մի քանի այլ շրջաններում բջջային կապը չի գործում։
Ընդդիմությունը պնդում է, որ կապն անջատել են կառավարական ուժերը, որպեսզի խաթարեն ապստամբների հեռահաղորդակցությունը, սակայն իշխանությունները պնդում են, որ դա սաբոտաժի հետևանք է։ Դամասկոսի արվարձաններում կատաղի մարտերի պատճառով փակ են դեպի մայրաքաղաքի օդանավակայան տանող ավտոճանապարհները, ինչպես նաև հետաձգվել է մի քանի չվերթ։
Ընդդիմադիր ակտիվիստների հաղորդմամբ՝ մարտերն ընթանում են օդանավակայանի հարևանությամբ. հայտնում է BBC-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ