Զորամասի մոտ վիճաբանություն է եղել․ կա վիրավոր
Գիտություն և ՄշակույթSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 21-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գերեզմանոցի ճանապարհին՝ զորամասի մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Նույն օրը ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ, Մազմանյան փողոցի 1 հասցեի մոտ 35-40 տարեկան տղամարդ կա ընկած գետնին, ում կամ ծեծի են ենթարկել կամ ավտոմեքենայի տակ գցել:
Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Սուրեն Թ․-ն:
Օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունյաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սիլիկյան հին խճուղու մոտ ոմն Գագիկը գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սուրեն Թ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։