37-ամյա Ռաֆայել Առաքելյանը դեպքից րոպեներ առաջ վիճաբանել է հղի կնոջ՝ Եկատերինայի հետ։ Դրանից հետո նրանք մեքենայով անցել են Gallery առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիով։
Ինչ-որ պահի Առաքելյանը բարձր արագություն է հավաքել և մեքենան մխրճվել է կայանատեղիի պատի մեջ. տղամարդը չի փորձել արգելակել դրա դիմաց, ինչի մասին է վկայում արգելակման տարածության հետքերի բացակայությունը։ Արդյունքում մեքենան ճեղքել է բետոնե պատն ու 10 մետր բարձրությունից ցած թռել։
Առաքելյանը, նրա հղի կինը և 10-ամյա որդին մահացել են։