Եգիպտոսում ընդունվեց սահմանադրական նախագիծը
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի սահմանադրական ասամբլեան ավարտել է իր աշխատանքները երկրի սահմանադրական նախագծի վրա. հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ասամբլեայի ներկայացուցչին:
Փաստաթղթի նախագիծը հաստատման համար ներկայացվելու է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին: Եթե Մուրսին հաստատի այն, ապա Եգիպտոսում սահմանադրության ընդունման համար տեղի կունենա հանրաքվե:
Սահմանադրության նախագծի մասին մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Եգիպտոսում բողոքի զանգվածային ցույցեր էին բռնկվել Մուրսիի լիազորությունների ընդլայնման դեմ: Մի շարք որոշումներ ընդունելուց հետո նրա ձեռքում էին կենտրոնանում ոչնչով չսահմանափակվող պետական կառավարման լծակներ: Այսպես՝ իր բոլոր հրամաններն ու որոշումները ենթական չեն լինելու քննարկման որևէ այլ իշխանական մարմնի կողմից: Նա արգելում է նաև սահմանադրական հանձնաժողովի ցրումը:
Ի պատասխան Եգիպտոսում զանգվածային ցույցերի՝ Մուրսին խոստացել էր վերադառնալ իշխանության իրական տարանջատման սկզբունքին, որը տեղի կունենա նոր սահմանադրության ընդունումից հետո: Իր լիազորությունների ընդարձակումը նա բացատրել էր ժողովրդավարության հաստատման պահանջներով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ