Սիրիայում իշխանությունները հայտարարել են օդանավակայանի ազատագրման մասին
Մերձավոր Արևելք
Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ մայրաքաղաքից դեպի Դամասկոսի օդանավակայան տանող ավտոճանապարհը ազատվել է ապստամբներից։ Այս մասին հաղրոդում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարական հեռուսաալիքներին։
Սիրիայի կապի նախարարությունում հայտնել են, որ դեպի օդանավակայան տանող ճանապարհը կրկին անվտանգ է «անցնող մեքենաների և անվտանգության ծառայությունների միջամտությունից հետո»։
Հիշեցնենք, որ Դամասկոսը օդանավակայանի հետ կապող ավտոճանապարհը ակտիվ ռազմական գործողություննորի պատճառով փակ էր, ինչի հետևանքով մի քանի ավիաընկերություն հետաձգել էին չվերթները։ Արգելափակված էր նաև ինտերնետը և բջջային կապը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ